Նադայել արիք, ժողովու՛րդ: Ասե՞մ՝ թշնամանաք հետս: Էդ նրանից չի, որ Հայաստանում էս պահին լավ կամ վատ է, որ ապրելու համար հարմար կամ անհարմար է: Ես գիտեմ,որ հիմա շատ-շատերն ինձ հետ համաձայնելու են, բայց համաձայնություն արտահայտելու համարձակություն չեն ունենալու:
Մենք, ավելի ճիշտ, մեր մի հատվածը «գառասկոպով» պանդուխտ է`անկախ նրանից` Հայաստանում էդ պահին լա՞վ է, թե՞ վատ:
Փետրվարի 27-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ ԵՊՀ ուսանողները բավականին կտրուկ արձագանքեցին դասադուլավորների պահանջներին՝ նրանց հեռացնելով բուհի տարածքից։ Սոցիալական ցանցերում մեծ արձագանք ստացավ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի մեկ նախադասություն՝ «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ»։ Այս արտահայտության շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Գևորգ Մելքոնյանին։
Փետրվարի 28-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Մարալիկում, Աշոցքում, Արթիկում, Կոտայքում, Սեւանում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։
Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։
Ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբևէ չի եղել։
Հայաստանի Ագրագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆՆ այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ խոսեց կառավարության ներկայացրած գարնանացանի աջակցման ծրագրի և մեկնարկելիք գյուղատնտեսական աշխատանքների մասին: Տասը օրից Արարատյան դաշտավայրում կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...